Սկիզբ
Հետ
«Ինչպե՜ս գրել այս ամենի մասին... Ոչ մի նյութ չի ծնվել այսպիսի դժվարությամբ ու ցավով։ Երբեմն թվում էր, որ տվյալ խմբագրական հանձնարարությունը կատարելն ուժից վեր բան է` չափազանց ծանր բեռ է ընկել վրադ»։ «Փորձությունների դժվար ժամին», Վ. Նիկիպելով («Պրավդա Ուկրաինի» (1988, դեկտեմբերի 14)։
«Ամենաշքեղ (միթե ես էլ եմ բանականությունս կորցրել, որ նման բաներ եմ գրում) թաղումը, որ այդ օրերին տեսա, ուներ յոթ հոգուց բաղկացած թափոր»։ «Ցավի ու վշտի դեմ հանդիման», Հ. Մաղաքյան («Երեկոյան Երևան», դեկտեմբերի 15)։ Այն տարիներին ընդունված էր գնալ նույնիսկ ամենահեռավոր ազգականների ու ծանոթների հուղարկավորությանը - «Լրատուն»։
«Թերթի, հեռուստա և ռադիոռեպորտաժները Սպիտակից ու Լենինականից, Կիրովականից ու Ստեփանավանից... հիշեցնում են ռազմաճակատային հաղորդագրություններ»։ «Կամուրջներ և վիհեր. Հայաստանի հրապարակախոսությունը ժողովրդական դժբախտության դրամատիկական օրերին», Վ. Բոյարկին, Գ. Կիլոսիձե, «Կոմունիստ» (արտատպություն «Իզվեստիայից»)։ Հոդվածի մի կեսն է վերաբերում երկրաշարժին, մյուս կեսը նվիրված է հայկական մամուլի` «Ղարաբաղ» կոմիտեի «քայքայիչ» գործունեությունը դատապարտող միակ հոդվածին, «Դժբախտության ժամ և պատասխանատվության ժամ», անստորագիր (1988, դեկտեմբերի 16)։
«Ֆոտո- և հեռուստալրագրողներն աշխատում են խղճի մտոք։ Չեն վախենում փլատակների մեջ սողոսկել փրկարարների հետ, պարեկների հետ գյուղերն են գնում։ Բայց ոմանց համար կարևորը ֆոնն է»։ « Ճեղքվածքին», Օլեգ Գրուզդիլովիչ («Զնամյա յունոստի», Բելոռուսական ՍՍՀ, 1988, դեկտեմբերի 18)։
«Ուժ չեմ գտնում աղետալի երկրաշարժից հետո գրիչ վերցնել։ Թերթի ստեղծագործական կոլեկտիվից հազիվ կեսս ենք փրկվել և այն էլ հրաշքով... Ժողովուրդն ասում է, երբ ամեն ինչ աշխարհովի է, պետք չէ լաց լինել»։ «Մենք մենակ չենք», Արթուր Նալբանդյան, (Սպիտակի «Լուսարձակ» թերթ, 1988, դեկտեմբերի 17)։
Լուսանկարը` Վահան Քոչարի («Գարուն» ամսագիր, 1989, I): Եղբայրական գերեզմանոցը բնավ ամենադաժան տեսարանը չէ, որին ականատես են եղել լուսանկարիչները, ովքեր շատ հազվադեպ են առիթ ունենում արտահայտելու, թե ինչ զգացումներ են ունեցել իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։
Լրագրողները հաճախ իրենց հոդվածներին դրել են միանման վերնագրեր` դառնալով այսպես կոչված «կլիշեների» զոհը։ Բացի Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից, պարբերաբար հանդիպում են նաև ամերիկյան հայտնի գրող Ջոն Սթեյնբեքի «Մեր տագնապների ձմեռը» վեպի անվանման «վերախաղարկումները». «Մեր տագնապների երկիրը», Ա. Աբդուլին, «Ռաբոչայա գազետա» (1988, դեկտեմբերի 10)։ «Մեր տագնապների օրերը», ՏԱՍՍ (1988, դեկտեմբերի 9)։ Թերթից թերթ է կոչում նաև «Ու՞մ է դա ձեռնտու» վերնագիրը։ Այդ հոդվածներում վարկաբեկվում են «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ու ակտիվիստները, ովքեր իբր աղետի գոտում խանգարում են իշխանությունների գործողություններին։ Ռուսալեզու հեղինակներին շատ էր դուր եկել «ցավդ տանեմ» արտահայտությունը, որը տարբեր ձեւափոխություններով նույնպես վերնագրային կաղապար է դառնում.
Ամերիկյան հայտնի գրող Ջոն Սթեյնբեքի «Մեր տագնապների ձմեռը» վեպի անվանման դարձել մի քանի հոդվածի վերնագիր։ Կան նաև մի շարք վերափոխությունններ. «Մեր տագնապների երկիրը», Ա. Աբդուլին, «Ռաբոչայա գազետա» (1988, դեկտեմբերի 10)։ «Մեր տագնապների օրերը», ՏԱՍՍ (1988, դեկտեմբերի 9) - «Լրատուն»։
«ՄՆ». Մի քանի ժամ դուք անցկացրիք Հայաստանում։ Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները։ - Մի քանի ժամում ես մի քանի տարվա կյանք ապրեցի»։ «Դեյլի միրորը»` աղետի զոհերին», Լյուդմիլա Ենյուտինայի հարցազրույցը Սեմյուել Փիզարի հետ (մեկնաբան, իրավագետ, գրող, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի կալանավոր, «Մոսկովսկիե նովոստի», 1988, դեկտեմբերի 18)։
«Փորձարկում դժբախտության միջոցով։ Առաջ սրբապղծորեն հաճախ էինք այս բառերը չնչին առիթներով իրար կողքի դնում։ Եվ ահա, թերևս, միայն հիմա կարելի է հասկանալ նրանց ողբերգական խորությունը»։ Մ. Գուրտովոյ, «Դժբախտությունն ամրության փորձարկում է» («Սովետսկայա տորգովլյա», 1988, դեկտեմբերի 20)։
Սպիտակի երկրաշարժը աշխարհի ամենալայնորեն լուսաբանված տարերային աղետներից է, որին անդրադարձած թերթերի գլխագրերը պատկերող լուսանկարները լույս են տեսել Երկրաշարժից մեկ տարի անց («Խորհրդային Հայաստան», 1988, դեկտեմբերի 18)։