Սկիզբ
Հետ
Սերժանտ Օլեգ Պոնչարին. «Մի աչոն մոտեցավ։ Սոված էր։ Ես բորշչը ամանի կողքն էի լցնում, աչքս չէի կարողանում իրենից կտրել։ Պարզվեց, ուսանողուհի է, անունը` Մարիա։ Հողին էր հավասարվել` ինչ ունեցել-չէին ունեցել։ Համոզեցի, որ գնա ծնողներիս մոտ, Պսկով։ Հիմա էնտեղ է։ Շուտով զորացրվում եմ, հույս ունեմ, որ տանը կտեսնեմ իրեն»։ «Դժբախտությունը ամրության փորձարկում է», Մ. Գուրտովոյ («Սովետսկայա տորգովլյա» 1988, դեկտեմբերի 20)։
Երեկ քայլում էի Գյումրի-Լենինականի փողոցներով... Եվ հանկարծ «կիսափուլ կինոշենքի մոտ անվթար մնացած ազդագիրը` «Քինգ-Քոնգը ողջ է»։ Հաջորդ կինոշենքի մոտ ինչ-որ հնդկական կինոֆիլմի ազդագիր «Ամեն ինչ ավերված է»։ («Կորուստ և ցավ, հավատ և ուժ», Համլետ Կարճիկյան, «Երեկոյան Երևան», 1988, դեկտեմբերի 15)։
Շվեյցարացի փրկարարների ղեկավար Չարլզ Ռադերսդորֆ. «Մենք յոթ որոնողական խումբ ունենք, յուրաքանչյուրում` չորս մարդ, երեք շուն... Ինչու՞ են շները երեք։ Ամեն 10-15 րոպեն մեկ պետք է շներին փոխել` հոտառությունները բթանում է»։ («Հաց` դաշտային գործարաններից», Ն. Դոմբկովսկի, «Սովետսկայա Ռոսիա», 1988, դեկտեմբերի 14)։
«...Երկրաշարժից հետո նույնիսկ քանդված ձեռնարկությունների հասցեներով մատակարարները շարունակում են բեռներ ուղարկել», որոնք «հանրապետության Պետմատը... բախտի քմահաճույքին էր թողնում կայարանների տարածքներում»։ («Աջակից են գնացքները», «Գուդոկ», 1988, դեկտեմբերի 19)։
Մոսկովյան հիվանդանոցի նկարներ: Աշխարհագրությունը, որպես առարկա, մի ճակատագրական զուգադիպության առիթ է դարձել։ «Տասներեքամյա Արկադի Մանուկյանը այստեղ է հայտնվել (մոսկովյան հիվանդանոցում – Վ. Մ.) Ախուրյան ոչ մեծ շրջկենտրոնից։ Այդ ահեղ ժամին աշխարհագրություն են անցել` Հարավային Ամերիկա, խոսել են երկրաշարժերից, որ հազվադեպ չեն պատահում։ Եվ հանկարծ ցնցում` շարժվում են լուսամուտները, պատերը։ Ուսուցիչը փորձում է հանգստացնել երեխաներին` հիմա կդադարի։ Բայց տղան պոկվում է տեղից ու նետվում դեպի ելքը։ Չի հասցնում։ Պատը փլվում է ոտքերին։ Մնացածները զոհվում են»։ («Սոցիալիստիչեսկայա ինդուստրիա», Ի. Պեշև, 1988, դեկտեմբերի 14)։
«Տուժյալներին ընդունելուն Բժշկական ռադիոլոգիայի ինստիտուտը սկսել է պատրաստվել երկրաշարժի օրը։ Արդեն ժամը 15-ի մատույցներում արդեն բոլոր հիվանդները դուրս էին գրված»։ («Կյանք արժեցող ակնթարթներ», Մ. Գրիգորյան, «Կոմունիստ» (1988, դեկտեմբերի 16)։
«
Պատահարը
մեզ չի ընկճի»։ («Սովետական Ղարաբաղը», 1988, դեկտեմբերի 10)։ «Պատահար» բառը օգտագործվում է կենցաղային իրավիճակները, ճանապարհա-տրանսպորտային վթարները, բայց ոչ տարերային աղետը բնորոշելու համար։ - Լրատուն։
«Ձմռանն էլ երկրաշարժ եղավ։ Ազգը անդամահատվեց։ Տղամարդկությունս մոռացած` կնոջ պես արտասվում էի։ Երբեք ինձ չեմ ների։ Չեմ ների թեկուզ այն մի հատիկ շնչի համար, որի սրտին ընկած քարը ե՜ս պետք է բարձրացնեի»։ «Խոստովանություն», Լևոն Ջավախյան («Գրական թերթ», նոյեմբերի 10)։
Վրաստանի կենտկոմի առաջին քարտուղար «Պատիաշվիլու մասին էլ Ախալքալաքում լեգենդներ են պատմում. «Սպիտակում, մեր աչքով ենք տեսել, պատգարակով վիրավորներ էր տեղափոխում»։ «Քարի մեջ արուն կա», Վազգեն Սարգսյան («Գարուն» ամսագիր, 1989, թիվ 3, էջ 7):
«Սպիտակ, 1988 թ., դեկտեմբերի 18», լուսանկարը` Հովհաննես Արմենակյանի («Ավանգարդ», 1988 թ., դեկտեմբերի 19»։ Անսովոր` Հայաստանի համար, միջինասիական սովետական հանրապետություններից ուղարկված յուրտերը հազարավոր աղետյալների օգնել են ծածկ ունենալ Երկրաշարժի առաջին ձմեռը - «Լրատուն»։
Նույնպես գրողական դիտողականություն է պահանջվում նկատելու, որ աղետի գոտին «հավանաբար միակ տեղն է երկրի վրա, որտեղ կարմիր խաչով հռնդացող մեքենան խինդի զգացում է առաջացնում` ուրեմն, ողջ մարդու են հանել»։ Սա մեջբերում է «Լիտերատուրնայա գազետայի» 1988-ի դեկտեմբերի 14-ի «Հայաստան։ Ողբերգական դեկտեմբեր» հրապարակումից, որը ստորագրել են Զ. Բալայանը, Գ. Բոչարովը, Յու. Ռոստը։