Սկիզբ
Հետ
700412 – հաշվեհամարը, որով օգնություն էր ցուցաբերվում աղետյալ հանրապետությանը։ ՀՍՍՀ զինանշանը, որը ճեղքել է աղետը։ Լուսանկար։ («Մոսկովսկիե նովոստի», 1988 դեկտեմբերի)։
«Ընդամենը մի քանի րոպե պահանջվեց, որ արյան փոխներարկման ինստիտուտի մուտքը պաշարվի կամավոր դոնորներով։ […] Երկու ոտքից հաշմանդամ, տարեց մի քաղաքացի... հենակներով հազիվ քայլելով ներկայացավ և իր օգնություն առաջարկեց»։ «Միևնույն զգացումով համակված», Պ. Սարուխանյան («Երեկոյան Երևան», 1988, դեկտեմբերի 9)։
«Սպիտակի ճանապարհին մեր մեքենայի առաջը կտրեց երիտասարդ մի կին, բացականչելով. «Քրիստոնյա չե՞ք, օգնեք թաղեմ զավակներիս»։ Մերկ ձեռքերով ու սուր քարերով գերեզման փորեցինք. մայրն անարցունք, անխոս հողին հանձնեց երկու փոքրիկներին, իսկ մենք գնացինք օգնելու մյուսներին»։ «Հույսի ու լույսի ճամփան», Միքայել Գրիգորյան, Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան պետական հայկական թատրոնի գլխավոր ռեժիսոր («Սովետական Վրաստան», 1988, դեկտեմբերի 13)։
«Ոչ մեկը պայմաններ չդրեց... Աղետը, որ տեղի ունեցավ այդ փոքրիկ հանրապետությունում, կարծես մարդկային լավագույն զգացմունքներ արթնացրեց։ Եվ հիմա ինձ թվում է, որ աշխարհը փոխվեց, դարձավ ավելի լավը»։ «Գրեհեմ Գրին. «Ինձ ապշեցրել է մարդկային համերաշխությունը», Յու. Կովալենկո («Իզվեստիա», 1988, դեկտեմբերի 16)։
«Բայց բոլորից շատը երեխաներին ապաստանել ցանկացողներն են, եթե որբացել են` որդեգրել։ […] Գալիս են տղայատերեր` աղջա ետեւից, աղջկատերեր` տղայի»։ «Մենք` մի ընտանիք», Ե. Եֆիմով, ՈւզՏագ գործակալության մեկնաբան («Պրավդա Վոստոկա», 1988, դեկտեմբերի16)։
«Հանրահայտ «Նապոլի» ակումբը բարեգործական խաղի է հրավիրում Թբիլիսիի «Դինամոյին», որպեսզի տոմսերի վաճառքի... հասույթը փոխանցվի Հայաստանի երկրաշարժից տուժածներին։ Տելեքսը ստորագրել են «Նապոլիի» նախագահ սինյոր Կորադ Ֆերլայնոն և թիմի ճանաչված լիդեր արգենտինացի Դիեգո Մարադոնան («Մարադոնայի թիմի վեհանձն ժեստը», Ա. Քավթառաձե, «Սովետսկի սպորտ», դեկտեմբերի 18)։
«Կապի մեջ է (Մոսկվայի - «Լրատուն») կոմսոմոլի քաղկոմի շտաբը. […] մենք խնդրում ենք մոսկվացիներին` չի կարելի ինքնուրույն Հայաստան մեկնել, առանց մեր շտաբի հետ համաձայնեցնելու։ […] Երևանում, Լենինականում, ուրիշ քաղաքներում հանկարծակի ժամանած խմբերի և առանձին կամավորների հայտնվելը ոչ քիչ դժվարություններ են ստեղծում փրկարարական և վերականգնողական աշխատանքների ղեկավարների համար»։ «Չի կարելի խանգարել փրկարարներին» («Վեչերնայա Մոսկվա», 1988, դեկտեմբերի 14)։
«Դեյլի միրոր» լրագրային ընկերության նախագահ Ռոբերտ Մաքսվել. «Ինձ հաջողվեց Նյու-Յորքում պայմանավորվել Թուրքիայի վարչապետի հետ, որ աղետի գոտի տարվեն 20-25 ծանր ուղղաթիռներ և ամբարձիչներ»։ «Դեյլի միրորը»` աղետի զոհերին», Լյուդմիլա Ենյուտինա, «Մոսկովսկիե նովոստի» (1988, դեկտեմբերի 18)։
Բաթումում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սամիմ Շահին. «Մենք համարում ենք, որ սա ոչ թե ազգային, այլ համամարդկային ողբերգություն է։ Թուրքիայի օգնությունը տասնյակ տոննաներով սննդամթերք է, դեղորայք, 25 հազար ծածկոց, 20 ուղղաթիռ, 12 ամբարձիչ. սա սովետական մարդկանց առակցելու անկեղծ ցանկության արտահայտությունն է»։ «Բեռ Թուրքիայից», «Զարյա Վոստոկա» թերթը (1988, դեկտեմբերի 15)։
«Լիտվական վրանաճամբար։ Շտաբ։ Ջոկատը ղեկավարում է Պետշինի նախագահի տեղակալ... Ատավրաս Շյշտակաուսկասը։ 200-ից ավելի մարդ կա ջոկատում։ […] Նրանցից մեկը ` Աշոտ Դանիելյանը պատմում է. «Արրդեն երևի լսել եք, որ Լիտվայի ազգային ճակատը` «Սոյուդիսը», մեծ գումար է փոխանցել աղետյալների օգնության ֆոնդին, բացի այդ նրա անմիջական նախաձեռնությամբ է ստեղծվել այս ջոկատը»։ «Օրեր առանց լուսաբացի», Մեսրոպ Հարությունյան («Արաքս», օրգան ՀԿԿ Մեղրու շրջկոմի և ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի, 1989, հունվարի 3)։