Հետ
Կենտրոնական հեռուստատեսության լրագրող Վլադիմիր Մուկուսևի հուշերից պարզ է
դառնում, թե ինչպիսի խիստ գրաքննություն է եղել ՍՍՀՄ-ում նույնիսկ «վերակառուցման» տարիներին։
Գեներալը պատմում է ծանր հանցագործության` սպանության մասին, որը կոծկվել է։ Որքան
էլ որ կարելի է հասկանալ մարդասպանի ապրումները, բայց սպանվածը նույնպես ունեցել է ազգականներ, որոնք, բնական է,
համաձայն չէին լինի ինքնադաստանին։ Լրագրողներից որևէ մեկը չի լուսաբանել այսպիսի դեպքերը։
«Ընդ որում, սխալներ էլ եղան։ Այսպես, մեզ մոտ զոհված համարվեցին 2 հոգի, ովքեր
տարբեր պատճառներով ներկա չէին վաշտում, բայց տանն էլ չէին։ Ցինկե դագաղներով աճյունները հանձնեցին
ընտանիքներին, օգնեցին հուղարկավորություն կազմակերպել։ Իսկ մի քանի օրից պարզվեց, որ նրանցից մեկը ողջ է։
Ռազմա-փոխադրական ինքնաթիռում նա բարձրացել էր քնելու «ԿԱՄազի» թափքը, որը բեռնված էր զինվորական վրաններով։
Օդային աղետի ժամանակ ծանրագույն կերպով վիրավորվել էր, ընկել էր հոսպիտալ, բայց միակն էր, որ ողջ էր մնացել»։
Վ. Մուսայելյան, փոխգնդապետ
«Զարմանք էր հարուցում Հանրապետության ղեկավարության շփոթվածությունը, Կենտրոնի
ուշացած հրահանգները աղետի գոտու էպիկենտրոնը ծանր տեխնիկայով ապահովելու մասին։ Այդ ամենը թույլ չէր տալիս
նվազագույնի հասցնել մարդկային զոհերի քանակը։ […] Երբ ես իմ աչքերով երկաթբետոնե պանելին տեսա ՏՎԲ (տեխնիկական
վերահսկողության բաժնի - «Լրատուն») «խոտան» դրոշմակնիքը, տարակուսեցի»։
Ռ. Ի. Մեդինսկի, պաշտոնաթող գնդապետ
«Իմ ղեկավարած տրեստը մինչև ՍՍՀՄ փլուզումը Սվերդլովսկից ստացավ 60 վագոն մետաղական
կառուցվածքներ` բացարձակապես բոլորը թալանվեցին ու վաճառվեցին Իրանում։ Փոքր գյուղերում նախկինում գործում էին
մինի-ֆաբրիկաներ, հաջողացրին դրանք էլ ոչնչացնել ու ծախծխել Թուրքիայում և Իրանում։
[…] Ես հիմա ապրում եմ Մոսկվայում և ոչ թե` Սպիտակում։ Ինչու՞»։
Ռ. Ս. Ստեփանյան, Սպիտակ քաղաքի կարի միավորման շինարարության գծով տեղակալ